Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում խստացվել են կրոնական ծայրահեղականության համար նախատեսված պատժամիջոցները


  
դիտումներ: 597

Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարան) այսօր ընդունել է հավելումներ Քրեական օրենսգրքում, որով նախատեսվում են պատժամիջոցների խստացում «դավանանքի ազատության մասին» օրենքի խախտման և կրոնական ծայրահեղականության համար:

Ադրբեջանի ՔՕ-ի 278.2 հոդվածում համալրումներ են իրականացվել, համաձայն որոնց՝ կրոնական ատելության, կրոնական արմատականության և գործողությունների ֆանատիզմի հիմքի վրա, որոնք ուղղված կլինեն իշխանության գրավման ու Ադրբեջանի տարաքային ամբողջականության բաժանման դեմ, նախատեսվում է 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

ՔՕ-ում ներառվել է նաև 167-1.4 հոդվածը, համաձայն որի՝ անձինք, ովքեր կրոնական ատելության, կրոնական արմատականության և գործողությունների ֆանատիզմի հիմքի վրա անձանց կստիպեն դավանել այս կամ այն կրոն (կրոնական շարժում), այդ թվում՝ իրականացնել կրոնական ծիսակատարություններ և արարողություններ կամ մասնակցել դրանց, կպատժվեն 7-9 հազար մանաթ տուգանքով կամ 2-5 տարվա ազատազրկմամբ:

Օրենսդարայկն փոփոխությունների համաձայն՝ 8-11 հազար մանաթ տուգանքի կամ 2-5 տարվա ազատազրկման կդատապարտվեն նրանք, ովքեր կրոնական ծայրահեղություն քարոզող նյութեր կպատրաստեն, կպահեն և կտարածեն: Պատիժ է նախատեսվում նաև դրանց հովանավորների համար:

Համաձայն ՔՕ-ի մեկ այլ նոր հոդվածի՝ կրոնական ատելության, կրոնական արմատականության և գործողությունների ֆանատիզմի հիմքի վրա հիմնված զինված միավորումների և խմբերի գործունեությանը մասնակցելը կպատժվի 6-10 տարվա ազատազրկմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: