Հայերեն   English   Русский  

​Իմ կինը երբեք նախագահ չի դառնա. Բարաք Օբամա


  
դիտումներ: 884

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր կինը՝ Միշելը, երբեք իր թեկնածությունը չի առաջադրի նախագահի պաշտոնի համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա երբեք չի առաջադրվի: Նա տաղանդավոր և վառ անձնավորություն է, և ես նրանով ավելի չէի հպարտանա, սակայն Միշելի համբերություն չի բավականացնի, որպեսզի թեկնածու դառնա»,- Time պարբերականը մեջբերում է Օբամայի խոսքերը:

Օբաման ընդգծել է, որ կշարունակի հասարակական գործունեությամբ զբաղվել կնոջ հետ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:

«Մենք շատ կաշխատենք: Ուղղակի դա այլ կերպ կանենք», - հայտարարել է Օբաման:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: