Հայերեն   English   Русский  

ԵԱՀԿ-ն Թուրքիայից պահանջում է դադարեցնել լրագրողների ձերբակալությունները


  
դիտումներ: 347

Թուրքիայի իշխանությունները պետք է վերականգնեն երկրում զանգվածային լրատվամիջոցների ազատությունն ու բազմակարծությունը: Դատապարտելի են Թուրքիայում լրագրողների շրունակական ձերբակալությունները: Այս մասին հայտարարել է մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Միյատովիչը, մասնավորապես, դատապարտել է թուրքական ընդդիմադիր « Cumhuriyet» թերթի մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի և գործադիր տնօրեն Աքին Աթալայի կալանավորումն ու որոշների նկատմամբ հետախուզում հայտարարելը:

«Զանգվային լրատվամիջոցների աշխատակիցների ձերբակալությունների վերջին ալիքը նոր հարված է Թուրքիայի մամուլի ազատությանը: Իշխանությունները պետք է վերականգնեն ԶԼՄ-ների ազատությունը, երկրում ապահովեն մեդիա ոլորտի դինամիկան և բազմակարծությունը, այլ ոչ թե միջոցներ ձեռնարկեն դրանց դեմ»,-նշված է Միյատովիչի հայտարարությունում:

Ըստ նրա՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին թուրքական օրենսդրությունն ու այլ նմանատիպ փաստաթղթեր ներկայումս օգտագործվում են ԶԼՄ-ների ազատության սահմանափակման համար, որոնք «արտակարգ դրության պայմաններում արդարացված շրջանակներից արդեն դուրս են»:

Հոկտեմբերի 31-ին Ստամբուլի դատախազությունը հայտնել էր, որ ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավարությունն ու լրագրողները կասկածվում են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության և Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ՝ նրանց ձերբակալման հրաման տալով: Թերթի գլխաբոր խմբագիր Մուրաթ Սաբունջուիի հետ մեկտեղ ձերբակալվել է 13 աշխատակից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: