Հայերեն   English   Русский  

Յոահիմ Լյովը երկարաձգել է Գերմանիայի հավաքականի հետ պայմանագիրը


  
դիտումներ: 444

Յոահիմ Լյովը 2 տարով երկարաձգել է գործող պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ:

56- ամյա մասնագետի գլխավոր մարզչի պաշտոնում հանդես կգա մինչև 2020 թվականը:

«Մենք մեծ նպատակներ ունենք ապագայի համար: Ես ունեմ նույն մոտիվացիան, ինչ այս պաշտոնը զբաղեցնելու առաջին օրը», - նշել է Լյովը:

Լյովն արդեն 10 տարի աշխատում է Գերմանիայի հավաքականում, որի հետ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Եվրոպայի 2008թ. առաջնությունում գերմանացիները պարտվել էին եզրափակիչում, իսկ ԱԱ-2010-ում եւ Եվրո-2012-ում դարձել են բրոնզե մեդալակիր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: