Հայերեն   English   Русский  

​Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է Եղիսաբեթ II-ի ու արքայազն Հարրիի մոմե տիկնիկներով


  
դիտումներ: 1415

Մադամ Տյուսոյի թանգարանի նյույորքյան մասնաճյուղը արքայազն Հարրիի ու Եղիսաբեթ թագուհու նոր տիկնիկներն է ներկայացրել ցուցադրության:

Հարրիի քանդակի համար արքայազնի դերձակը նրա զինվորական հագուստն է փոխանցել, իսկ մոմե թագուհու հագուստը նրա հանդերձանքի պատճենն է: Թանգարանի աշխատակիցները հատուկ Բուքինգհեմյան պալատ են մեկնել` հագուստը ձևելու համար:

Թանգարանում դքսուհու ու արքայազն Ուիլյամի տիկնիկներ կային : Հիմա արդեն այցելուները կարող են «թագավորական համալիրը» դիտել մինչև տարեվերջ, որից հետո այդ ցուցադրությունը համաշխարհային շրջագայության է դուրս բերվելու:

«Մենք հույս ունենք,որ «թագավորական համալիրը» ամերիկացի այցելուների համար նոր հիթ կդառնա հատկապես ցնցող լուրերի համատեքսում, այսինքն` դքսուհու ու Քեմբրիջյան դուքսի ընտանիքում համալրման մասին է խոսքը»,-ասել է թանգարանի մամլո քարտուղարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: