Թրամփին թույլ չեն տա հաղթել նախագահական ընտրություններում. Ջուլիան Ասանժ
«Նա իրենից վանեց հասաարկության վերնախավի բոլոր խմբերին` բացառությամբ հնարավոր է ավետարանիչների, եթե նրանց կարելի է հասարակության վերնախավ անվանել: Բանկեր, հետախուզություն, ռազմաարդյունաբերական ընկերություններ, խոշոր արտերկրյա ընկերություններ և այլն` նրանք բոլորը միավորվել են Հիալարի Քլինթոնի շուրջը: Նույնը կարելի է ասել նաև զանգվածային լրատվամիջոցների մասին: ԶԼՄ-ների սեփականատերերը և անգամ հասարակ լրագրողները աջակցում են Քլինթոնին», - հայտարարել է Ասանժը:
Ավելի վաղ Ջուլիան Ասանժը հայտարարել էր, որ Դեմոկրատական կոսւակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը իր նամակներում խոստովանում է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը հովանավորում են Սաուդյան Արաբիան և Կատարը: