Հայերեն   English   Русский  

«Ուրարտուն» կրկին պարտվեց


  
դիտումներ: 519

Բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 6-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» հյուրընկալեց Իրկուտսկի «Իրկուտին» և պարտություն կրեց։

Տիգրան Գյոկչյանի սաները 6-րդ պարտությունը կրեցին՝ այս անգամ զիջելով 63:79 հաշվով։

«Ուրարտուի» կազմում ամենաարդյունավետն Արիզոնա Ռեյդն էր, ով վաստակեց 28 միավոր: Ամիրան Ամիրխանովը վաստակեց 12 միավոր է վաստակել, իսկ Թոդ Օ՛Բրայանը` 9: Հյուրերի ամենաարդյունավետ բասկետբոլիստ Ալեքսանդր Զախարովը վաստակեց 16 միավոր։

Այս հաղթանակից հետո «Իրկուտը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» մնաց վերջին՝ 13-րդ տեղում։

Հավելենք, որ 7-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալելու է «Նովոսիբիրսկին», խաղը կայանալու է նոյեմբերի 10-ին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: