Հայերեն   English   Русский  

​Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 548

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել այն հարցում, որ իր նախագահության տարիներին ԱՄՆ-ն ավելի հարգված և ուժեղ երկիր է դարձել աշխարհում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք արտերկրից վերադարձրել ենք մեր զինվորականների հիմնական մասին: Ոչնչացրել ենք «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին: Ամերիկան ավելի ուժեղ և հարգված է դարձել աշխարհում», - հայտարարել է Օբաման Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցելու իր ելույթի շրջանակներում:

Պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումների շնորհիվ ավելի քան 20 միլիոն ամերիկացի հնարավորություն է ստացել բժշկական ապահովություն ուենանալ:

Բացի այդ Օբաման քննադատել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփին` հայտարարելով, որ վերջինս չի կարող իրականացնել նախագահի պարտականությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: