Մեքսիկայում ֆուտբոլիստը սպանել է մրցավարին՝ կարմիր քարտի պատճառով, լուսանկար
դիտումներ: 760
Ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 6-ին: Մրցավարը Վասկեսին կարմիր քարտ է ցույց տվել, ինչից հետո վերջինս վազել է դեպի մրցավարն ու գլխով հարվածել նրա դեմքին: Ստացած հարվածից մրցավարը տեղում մահացել է, ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Մարզիկը դեպքի վայրից փախուստի է դիմել, այժմ նրան որոնում է տեղի ոստիկանությունը: