«Անկախ»-ը մրցանակ է ստացել կրոնական հանդուրժողականության թեմայով լուսաբանման համար
«Անկախ» շաբաթաթերթի լրագրող Հայկուհի Բարսեղյանը երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել «Կրոնական հանդուրժողականության վերաբերյալ» ամենամյա 2-րդ լրագրողական մրցույթում:
Մրցանակի է արժանացել «Հայաստանում կրթությունն աշխարհիկ է, սակայն դպրոցներում «Քրիստոնեական կրթություն» են անցնում» նյութը:
Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրեցին «Հետք» էլեկտրոնային պարբերականի, իսկ երկրորդ տեղը «Գավառ» հեռուստաընկերության լրագրողները:
Ժյուրիի անդամները սահմանել էին նաև հատուկ մրցանակներ «Կրոնական հարցերի շարունակական և համարձակ լուսաբանման համար» և Ծաղրանկարների համար:
Մրցույթին մասնակից մի քանի սկսնակ լրագրողների էլ տրվեցին խրախուսական մրցանակներ: