Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփի բազմաթիվ դերերը ֆիլմերում. Տեսանյութ


  
դիտումներ: 979

Նախօրեին ԱՄՆ-ի 45-րդ նախագահի` Դոնալդ Թրամփի, անունը հայտնի դառնալուց հետո ամբողջ աշխարհում սիրված «Միայնակ տանը» ամանորյա կատակերգությունից համացանցում մի հատված տարածվեց: Համացանցում տարածված տեսանյութից հայտնի դարձավ, որ ժամանակին սկանդալային միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որին վիճակված էր ԱՄՆ-ի նախագահ ընտրվել, նկարահանվել է այդ կատակերգությունում: Գրում է Rg.ru.-ն:

Սակայն ավելի ուշ պարզվեց, որ Թրամփը շատ այլ ֆիլմերում ևս նկարահանվել է:

Թրամփի մասնակցությամբ այլ ֆիլմերից հատվածների ընտրանին, որոնցում միլիարդատերը մարմնավորում է բացառապես ինքն իրեն, դեռևս նախորդ տարի է համացանցում հայտնվել, սակայն ակնհայտ պատճառներով, միայն նախագահական ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո մեծ թվով դիտումներ գրանցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: