System Of A Down-ը նոր ալբոմ կթողարկի
Պարզվում է, որ արդեն 15 երգ պատրաստ է:
«Chop Suey»-ի հեղինակներն արդեն ակնարկել էին, որ աշխատում են նոր ալբոմի վրա, երբ հրապարակել էին նկարներ ձայնագրման ստուդիայից Եվրոպական հյուրախաղերի ամսաթվերը հայտնելուց առաջ:
«Մենք աշխատում ենք նոր ալբոմի վրա արդեն 6 ամիս, և կարծում եմ՝ արդեն ունենք 15 երգ, որոնք արժանի են հայտնվել ալբոմում: Մենք դեռ չգիտենք, թե ալբոմը երբ կթողարկվի. այն 100 տոկոսով այնպես չի ընթանում, ինչպես մենք էինք պլանավորել»,- ասել է թմբկահար Ջոն Դոլմայանը Kerrang-ին
«Մեզ վրա ահռելի ճնշում կա, քանի որ նոր ձայնասկավառակը կներկայացվի նախորդի 12 տարի անց: Սակայն մեր երաժշտական հմտությունները կատարելագործվել են, և մենք նոր բաներ ենք փորձում»,- հավելել է թմբկահարը:
Նշենք, որ SOAD-ի վերջին ալբոմը՝ Hypnotize-ը լույս էր տեսել 2005 թվականին: 2006 թվականին խմբի անդամները ժամանակավորապես որոշեցին դադարեցնել համատեղ գործունեությունը և զբաղվել անհատական նախագծերով։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը հայտարարեց միավորվելու և 2011 թվականին եվրոպական շրջագայություն անցկացնելու մասին: 2015 թվականի ապրիլի 23-ին խումբը «Wake up the souls» շրջագայության շրջանակներում այցելեց Երևան և անվճար համերգ տվեց Հանրապետության հրապարակում