Ուժգին երկրաշարժ և ցունամի Նոր Զելանդիայում. լուսանկարներ
Երեկ երեկոյան ուժգին երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերի մոտ: 7.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել Ամբերլի քաղաքից 56 կմ հյուսիս՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժից անմիջապես հետո հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգ:
«Գրացվել են ցունամիի երկմետրանոց ալիքներ։ Այժմ ալիքների բարձրությունը փոքր-ինչ ցածր է, սակայն ալիքները նախկինի պես շատ վտանգավոր են։ Ցունամիի ալիքներ են գրանցվել Վելինգթոնի, Քասլփոյնթի շրջանում»,-ասվում է նորզելանդական օդերևութաբանական Weather Watch կայքում։
Քաղաքային իշխանությունները խորհուրդ են տվել ափամերձ շրջանի բնակիչներին տեղափոխվել բարձրադիր վայրեր, մինչև ցունամիի վտանգը վերջնականապես անցնի:
Առաժմ տվյալներ կան 2 զոհերի և բազմաթիվ ավերածությունների մասին: