ԱՄՆ-ում կայացած ընտրություններն արտացոլեցին ամերիկյան հասարակության շերտավորումը. Հիլարի Քլինթոն
«Նախորդ շաբաթվա ընթացքում երկրում շատերն իրենք իրենց հարց էին ուղղում` արդյոք Ամերիկան այնպիսի երկիր է, ինչպիսին մենք կարծում էինք: Շերտավորումը, որը արտացոլվեց ընտրությունների ընթացքում, շատ խորն է», հայտարարել է Քլինթոնը Երեխաների պաշտպանության հիմնադրամում ունեցած ելույթի շրջանակներում:
Քաղաքական գործչի խոսքով` ինքը չափազանց շատ էր մտահոգվում ընտրությունների արդյունքների համար և հանրությանը ներկայանալն իրեն ոչ այնքան հեշտ է տրվել:
Հիլարի Քլինթոնը ելույթի ընթացքում նաև խոստովանել է, որ նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո ցանկանում էր գունդուկուչ գալ և տանից դուրս չգալ: