Հայերեն   English   Русский  

«Ես չեմ մասնակցել քվեարկությանը, բայց եթե մասնակցեի, կքվեարկեի Թրամփի օգտին». Քանյե Ուեսթ


  
դիտումներ: 803

«Ես չեմ մասնակցել քվեարկությանը, բայց եթե մասնակցեի, կքվեարկեի Թրամփի օգտին», - այս մասին իր համերգի ընթացքում բարձրաձայնել է ռեփեր Քանյե Ուեսթը:

Կալիֆորնիայում ընթացող համերգի ժամանակը ռեփերը որոշել է ընդհատել իր համերգը և հանդիսատեսի հետ զրուցել քաղաքականությունից, կրթության մակարդակից և վերջում՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից: Դա այնքան էլ դուր չի եկել հանդիսատեսին, իսկ երբ Քանյեն հայտարարել է, որ եթե մասնակցեր ընտրություններին, ապա կքվեարկեր Դոնալդ Թրամփի օգտին, բոլորի համբերության բաժակը լցվել է: նրանք սկսել են սուլել, իսկ քիչ անց՝ նաև լքել են համերգի դահլիճը:

Այս մասին տեղեկանում ենք Թվիթերի օգտատերերի գրառումներից և տեսանյութերից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: