Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում գիտնականներ են ձերբակալվել


  
դիտումներ: 1606

Թուրքիայի ոստիկանությունը հատուկ գործողության շրջանակներում ձերբակալել է 73 գիտնականի, որոնց մեղադրում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Ստամբուլի դատախազությունը ներկայացրել է տեղի Յըլդըզի տեխնիկական համալսարանի նկատմամբ հետաքննության շրջանակներում 103 դասախոսի ձերբակալելու օրդեր: Նրանք մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեջ:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: