Հայերեն   English   Русский  

Պարտություն կրելուց հետո Քլինթոնի արած արտահայտությունը դարձել է համացանցի հիթ


  
դիտումներ: 996

ԱՄՆ ընտրությունների ողջ ընթացքում ամենահայտնի արտահայտությունը, որը դարձել է բոլորի կողմից ճանաչելի և ընդունելի, բազմաթիվ անգամ մեջբերվել է սոցցանցի օգտատերերի կողմից, պատկանում է ընտրություններում պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնին:

Պարտությունից հետո Հիլարի Քլինթոնը հանդես եկավ հայտարարությամբ, որի մի պատառիկը տպավորեց բոլորին:

«Իսկ այժմ բոլոր փոքրիկ աղջիկներին, որոնք դիտում են ինձ. երբե՛ք մի թերագնահատեք ձեր կարևորությունը, դուք արժանի եք յուրաքանչյուր հնարավորության, որպեսզի գնաք ձեր երազանքի ետևից», - ասել է Քլինթոնն իր եզրափակիչ խոսքում:

Այս արտահայտությունն իսկական աֆորիզմ է դարձել: Թվիթերում այն միլիոնից ավել հավանության է արժանացել և 630 հազարից ավել անգամ տարածվել է:

Երկրորդ ամենատարածված թվիթը ևս պատկանում է Քլինթոնին: Վերջինս նախքան ընտրությունների արդյունքների հրապարակումը խորհուրդ էր տվել Դոնալդ Թրամփին վերացնել իր թվիթերյան էջը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: