Հայերեն   English   Русский  

​Իրաքի Ռամադի քաղաքում պայթյունի հետևանքով զոհեր կան


  
դիտումներ: 928

Իրաքի կենտրոնական հատվածներում գտնվող Ռամադի քաղաքում ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը: Գրում է Gazeta.ru.-ն:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Ռամադի քաղաքի անցագրային կետի մոտ ականապատված ավտոմեքենա է պայթեցվել:

Տեղական ոստիկանության տվյալներով՝ իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 11 քաղաքացի է զոհվել:

Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: Որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: