Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կինը և որդին Սպիտակ տուն չեն տեղափոխվի


  
դիտումներ: 883

ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տարածված տեղեկությունն այն մասին, որ կինը` Մելանիան և որդին` Բերոնը հունվարին կայանալիք իր երդմնակալության արարողությունից հետո Սպիտակ տուն չեն տեղափոխվի: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

Դոնալդ Թրամփը բացատրել է, որ իր ամբողջ ընտանիքը դեմ է, որպեսզի Բերոնը ընդհատի Նյու Յորքի դպրոցում իր ուսումը:

Այդիսկ պատճառով Մելանիան որդու հետ իրեն կմիանա միայն ուսմունական տարվա ավարտից հետո:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի ապագա առաջին տիկինը, կշարունակի որդու հետ Մանհեթենի Trump Tower երկնաքերում բնակվել, քանի դեռ Բերոնը սովորում է Նյու Յորքում գտնվող մասնավոր դպրոցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: