Հայերեն   English   Русский  

​Երգչուհի Ադելը պատրաստվում է համեստ հարսանեկան արարողություն կազմակերպել


  
դիտումներ: 863

Թեև բրիտանացի երգչուհի Ադելի ունեցվածքը 100 միլիոն դոլարից ավել է գնահատվում, սակայն նա չի պատրաստվում շոու բիզնեսի բազմաթիվ գործընկերների օրինակին հետևելով իր կայանալիք հարսանիքի վրա միլիոնավոր դոլարներ ծախսել: Պարզվում է երգչուհին պատրաստվում է ընկերոջ` Սայմոն Կոնեկիի հետ բավական համեստ հարսանեկան արարողություն կազմակերպել: Գրում է Popcornews.ru.-ն:

«Ադելն արդեն ընկերներին հայտնել է, որ չի ցանկանում ավանդական շքեղ հարսանիք կազմակերպել: Նա ցանկանում է համեստ արարողություն կազմակերպել, որը միայն իրենց երկուսին նվիրված կլինի: Նա չի տնտեսում հյուրերի վրա և մեծ ուրախությամբ կփակի բոլոր ծախսերը, որպեսզի օրն ուրախալի լինի բոլորի համար, ուղղակի Ադելը շքեղություն չի սիրում», - հայտնել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը:

Սակայն դեռևս հստակ չէ, թե երբ է երգչուհին պատրաստվում ամուսնանալ: Այժմ միայն հայտնի է, որ Ադելն ավարտել է իր համաշխարհային շրջագայությունը և պլանավորում է ժամանակի մեծ մասը Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատանն անցկացնել:

Հնարավոր է զույգը հենց Լոս Անջելեսում էլ ամուսնանա, որպեսզի Սայմոնի և նախկին կնոջ դուստրը ևս կարողանա մասնակցել արարողությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: