Հայերեն   English   Русский  

​Մադոնան մեկնաբանել է թմրանյութերի պատճառով որդու ձերբակալությունը


  
դիտումներ: 500

Նախօրեին արևմտյան լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ փոփ թագուհի Մադոնայի և ռեժիսոր Գայ Ռիչիի որդին ձերբակալված է եղել թեթև թմրանյութերի օգտագործման համար: Մադոննայի 16-ամյա որդին թմրանյութեր օգտագործելու ընթացքում ձերբակալվել էր Լոնդոնում: Գրում է Spletnik.ru.-ն:

Միջադեպի մասին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունից հետո փոփ թագուհին չի լռել և մեկնաբանել է միջադեպը` հայտարարելով,որ կաջակցի որդուն` չնայած ամենինչին:

«Ես չափազանց շատ եմ սիորւմ որդուս և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրան ցուցաբերեմ այն աջակցությունը որի կարիքը նա ունի: Խնդրում եմ այժմ հարգել մեր մասնավոր կյանքը», - հայտարարել է երգչուհին:

Հիշեցնենք, որ ձերբակալությունից հետո Ռոկո Ռիչիի հետ խրատական զրույց է տարվել, որից հետո նա գրավի դիմաց կարողացել է տուն վերադառնալ: Այժմ Ռոկոն բնակվում է Լոնդոնում հոր` Գայ Ռիչիի հետ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին Մադոնան պարտվեց որդու խնամակալության հարցով դատը: Երգչուհու որդին ցանկություն չէր հայտնել Մեծ Բրիտանիայից ԱՄՆ վերադառնալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: