Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում հինգ տարի է՝ չեն կարողանում բացահայտել հրապարակախոսի սպանության գործը


  
դիտումներ: 382

Նոյեմբերի 23-ին լրացել է ադրբեջանցի հրապարակախոս Ռաֆիկ Թագիի մահվան 5-րդ տարին: Նա դանակի մահացու հարվածներ էր ստացել 2011 թվականի նոյեմբերի 19-ին իր տան մոտ և երեք օր անց մահացել հիվանդանոցում: Այդ սպանությունը մինչ օրս բացահայտված չէ, մեղավորները չեն գտնվել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ հրապարախոսը դարձել է կրոնական ֆանատիկոսների զոհը, ովքեր դեռևս վաղուց էին նրան սպառնում: Նրան սպանելու կոչեր հնչել են այն բանից հետո, ինչ 2006 թվականի նոյեմբերին «Սանատ» թերթում հրապարակվել էր նրա «Եվրոպան և մենք» վերնագրով հոդվածը:

Հենց այդ ժամանակ էլ Թագին և թերթի խմբագիր Սամիր Սադագաթօղլուն ձերբակալվել էին և դատապարտվել ատելություն հրահրելու մեջ, քանի որ հոդվածը դիտարկվել է որպես մահմեդականներին դեմ ուղղված վիրավորանք:

Մահվանից երկու շաբաթ առաջ Թագին հրապարակել էր հակաիրանական հոդված, որտեղ կտրուկ քննադատել էր Իրանում գոյություն ունեցող ռեժիմն ու պետության իսլամական կառուցվածքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: