Հայերեն   English   Русский  

Հայազգի պատգամավոր Դողան. Խորհրդարանականները իրենց վճռով պատժում են ոչ միայն իշխող AKP- ին, այլև ամբողջ Թուրքիային


  
դիտումներ: 568

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր, ԵՄ համաձայնեցման կոմիտեի անդամ Սելինա Դողանը Թուրքիայի ազգային մեծ ժողովում մամուլի ասուլիս է կազմակերպել, որին մասնակցել են նաև Ստամբուլից պատգամավոր Սիբել Օզդեմիրն ու Մուղլայից պատգամավոր Նուրեթթին Դեմիրը:

Ինչպես հաղորդում է «Հայ Թերթ»-ը, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի կողմից Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների միակողմանի սառեցման մասին որոշմանը՝ Դողանը նշել է, որ խորհրդարանականները Թուրքիայի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնեն, որ դրանով պատժում են ոչ միայն իշխող Արդարություն և զարգացում կուսկացությանը (AKP), այլև ամբողջ Թուրքիային:

«Եվս մեկ անգամ նշում եմ՝ Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողնից, AKP-ից էլ ավելի մեծ է: Թուրքիայի վերաբերյալ կայացվելիք որոշումը կամրապնդի AKP-դիրքերը, որը միևնույն ժամանակ հանդես է գալիս հակաժողովրդավարական գործողություններ կիրառելու պնդմամբ: Հասարակությունում կավելանան ավտորիտար միտումները»,- ասել է Դողանը:

Դողանը, անդրադառնալով որպես այընտրանք առաջ քաշվող Շանհայի հինգյակին, նշել է, որ այն չի կարող Եվրոպական միության համար այլընտրանք լինել: «Թուրքիայից արտահանման 3 տոկոսը բաժին է ընկնում Շանհայի հնգյակին, իսկ 48.5 տոկոսը՝ Եվրոպական միության երկրներին»,- ընդգծել է հայազգի պատգամավորը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: