Կարյակին-Կարլսեն 11-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով
դիտումներ: 716
11-րդ պարտիայում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը խաղում էր սպիտակներով: Կարյակինը պարտիան սկսեց 1.e4 քայլով, և հերթական անգամ կողմերը խաղարկեցին իսպանական պարտիա: Աշխարհի չեմպիոն Կարլսենը կարողացավ սկզբնախաղում ամբողջովին հավասարեցնել դիրքը և նույնիսկ մի պահ նախաձեռնությունը վերցրերց իր ձեռքը, սակայն պարտիայում արագ տեղի ունեցան մի շարք փոխանակումներ, և խաղի 34-րդ քայլին կողմերը կնքեցին հաշտություն:
Վերջին պարտիայից առաջ մրցախաղում հաշիվը հավասար է ` 5.5-5.5:
Մրցախաղաի 12-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: