Հայերեն   English   Русский  

Կարյակին-Կարլսեն 12-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի. աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա թայ-բրեյքում


  
դիտումներ: 559

Նյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը։

Մրցախաղի վերջին՝ 12-րդ տուրում սպիտակներով խաղացող Մագնուս Կարլսենը չկարողացավ առավելության հասնել հավակնորդ Սերգեյ Կարյակինի նկատմամբ։ Պարտիայի 30-րդ քայլին նորվեգացի և ռուս գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի։

Այսպիսով, 12-րդ տուրից հետո մրցախաղի հաշիվը հավասար է՝ 6։6: Աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում։ Մրցակիցները կխաղան 4 արագ պարտիաներ, որոնց ժամակարգը կլինի 25 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով։ Եթե այս դեպքում էլ մրցախաղի հաշիվը հավասար լինի, կխաղարկվեն կայծակնային երկու պարտիաներ, որոնց ժամակարգը կլինի 5 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 3 վայրկյան հավելումով։

Ոչ ոքի արդյունքի դեպքում կնշանակվի «արմագեդոն»՝ մեկ պարտիա: Սպիտակ ֆիգուրներով շախմատիստը կունենա 5 րոպե, մրցակիցը՝ 4: Ոչ -ոքին կնշանակի սև ֆիգուրներով խաղացած գրոսմայստերի հաղթանակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: