Հայերեն   English   Русский  

«Պավլոդար Օփեն». մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ


  
դիտումներ: 488

Ղազախստանում ավարտին է մոտենում «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը:

Տեղի ունեցան մրցաշարի 9-րդ տուրի հանդիպումները:

9-րդ տուրում Լևոն Բաբուջյանը հաղթեց Դաստան Թուրարին, իսկ Արթուր Գաբրիելյանը պարտվեց Կիրիլ Ստուպակին: Վերջին տուրից առաջ Բաբուջյանն ու Գաբրիելյանը իրենց ակտիվում գրանցել են 6-ական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 7-ական միավոր վաստակած Կիրիլ Ստուպակն ու Վադիմ Մալախատկոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: