Այսօր անիմացիայի միջազգային օրն է
դիտումներ: 1029
1892-ի հոկտեմբերի 28-ին Փարիզում նկարիչ ու գյուտարար Էմիլ Ռեյնոն հանդիսատեսին հրավիրեց դիտելու մինչ այդ չտեսնված «օպտիկական թատրոն»: Տաղանդավոր գյուտարարն այդ օրը ցուցադրեց իր պրակինոսկոպ սարքը, որը շարժվող նկարներ էր ցույց տալիս: Հիմա մենք այդ իրադարձությունը կանվանեինք ժամանակակից մուլտֆիլմերի նախատիպը ու հենց այդ ամսաթիվն է այսօր ընդունվում որպես անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը: