Հայերեն   English   Русский  

Ավարտվեց «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը


  
դիտումներ: 527

Ղազախստանում ավարտվեց «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը:

Այս տարի մրցաշարին մասնակցում էին 91 շախմատիստ, որոնց թվում` 12 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում էին նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արթուր Գաբրիելյանը:

Երեկ կայացած մրցաշարի վերջին տուրում Բաբուջյանն ու Գաբրիելյանը հաղթանակներ տոնեցին:

«Պավլոդար Օփեն»-ի հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած Վադիմ Մալախատկոն, նույնքան միավոր վաստակած Կիրիլ Ստուպակն ու Վիտալի Բոյարինցևը գրավեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները, իսկ Արթուր Գաբրիելյանն ու Լևոն Բաբուջյանը վաստակեցին 7-ական միավոր և գրավեցին համապտասխանաբար 5-րդ և 7-րդ հորիզոնականները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: