Հայերեն   English   Русский  

Սումգայիթի ոստիկանությունում լրագրողին դաժան խոշտանգումների են ենթարկել


  
դիտումներ: 570

Սումգայիթի քաղաքային դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «realliq.info» պորտալի խմբագիր Իքրամ Ռահիմովիին: Մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Ռահմա Նովրուզովը «ծանր և հատուկ ծանր հանցագործությունների մասին զրպարտություն» քրեական հոդվածով:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակությանը փաստաբան Էլչին Սալըֆովը հայտնել է, որ նշված անձինք ձերբակալվել էին «Ուջուզ մարկետ» առևտրական կենտրոնների՝ հարկերից խուսափելու մասին «Հուրիեթ» թերթում հրապարակումով հանդես գալուց հետո: Նովրուզովը եղել է տեղեկատվության աղբյուրը, իսկ հոդվածի հեղինակը հղում է կատարել Հարկերի նախարարության փաստաթղթերին:

Հոդվածում նշված է եղել, որ «Ուջուզ մարկետ» առևտրական կենտրոնները փակվել են Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Զաքիր Ֆարաջևի կողմից և բացվել են միայն նրան կաշառք տալուց հետո:

Փաստաբանը հայտնել է, որ Ռահիմովին կալանքի տակ են վերցրել նոյեմբերի 25-ին հենց դատարանի դահլիճում, սակայն նրան տարել են ոչ թե քննչական մեկուսարան, այլ ոստիկանության՝ Սումգայիթի քաղաքային վարչություն, որտեղ երեք օր նրան անօրինական պահել են և խոշտանգուների ենթարկել պետի տեղկալ Հիքմեթ Գասըմովի սենյակում:

Նրանից պահանջել են ներողություն խնդրել Սումգայիթի ղեկավարից: Երբ լրագրողը հրաժարվել է, նրա գլխին պլաստիկ տոպրակ են հագցրել և այդպես պահել, մինչև նա սկսել է խեղդվել: Դրանից հետո նրանից կրկին պահանջել են ներողություն խնդրել, և խոշտանգումների այդ ամբողջ ընթացքին Ֆարաջևը օնլայն հետևել է:

Կտտանքներին չդիմանալով՝ Ռահիմովը գլխով հարվածել է աթոռի եզրին, քներակի հարված ստացել, ինչից հետո միայն խոշտանգումները դադարեցվել են: Նկարահանման խցիկն անջատելուց հետո ոստիկաններն ասել են, որ Ռահիմովը իրավացի է, սակայն իրենք ենթարկվում են Ֆարաջևին, քանի որ նա իրենց «նախարարն» է: Փաստաբան Սադըգովը գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել:

Սումգայիթի գործադիր իշանությունում փաստաբանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ասել են, որ քաղաքի ղեկավար Ֆարաջևը հերքում է այդ գործին իր մասնակցությունը: Ֆարաջևը «բացարձակ անհեթեթություն» է անվանել իր հասցեին ուղղված մեղադրանքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: