Հայերեն   English   Русский  

Գերմանիայում աֆղան փախստականը բռնաբարել եւ սպանել է Եվրահանձնաժողովի պաշտոնյայի դստերը


  
դիտումներ: 942

Գերմանիայում կալանավորել են փախստականի կարգավիճակի հավակնորդ աֆղանստանցուն, որին մեղադրում են Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի 19–ամյա դստերը բռնաբարելու եւ սպանելու մեջ, հայտնում է news.am-ը վկայակոչելով The Daily Mail–ը։

Բժշկական համալսարանի ուսանող Մարիա Լադենբուրգերը, որն ազատ ժամանակ փախստականների ճամբարում կամավոր աշխատանք էր կատարում, հոկտեմբերի 16-ին մահացած է հայտնաբերվել Ֆրայբուրգ քաղաքում։ Բռնաբարելուց հետո նրան խեղդել էին գետում։

Հանցագործության վայրում՝ մոշի թփերի վրա, գտել են մասամբ ներկված մուգ մազերի փունջ։ ԴՆԹ անալիզը ոչ մի արդյունք չի տվել։ Սակայն 3 շաբաթ անց տեղի տրամվայի տեսախցիկները ֆիքսել էին մի երիտասարդի, որն աչքի էր ընկել հետաքրքիր սանրվածքով. երկար սեւ մազեր, որոնք մասամբ ավելի բաց գույնով են ներկված։ Նրան դեկտեմբերի 2-ին կալանավորել էին, եւ ԴՆԹ թեստը ցույց էր տվել, որ նա կապ է ունեցել հանցագործության հետ։ Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդը խոստովանել է մեղքը։ Դատավարությունը կկայանա 2017 թվականին։

Հետաքննությունը պարզել է, որ գիշերը Մարիան երեկույթից հետո տուն էր ուղեւորվում, սակայն ճանապարհին նրա վրա հարձակվել էին։ Դեռեւս պարզ չէ, թե մարդասպանն ու զոհը նախկինում ծանոթ են եղել, թե ոչ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: