Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանի վարչապետը Time ամսագրի վարկածով տարվա մարդ է ճանաչվել


  
դիտումներ: 821

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ամերիկյան Time ամսագրի ընթերցողների վարկածով տարվա մարդ է ճանաչվել: Նարենդրա Մոդիի օգտին քվեարկել է ընթերցողների 18%-ը: Գրում է Gazeta.ru.-ն:

ԱՄՆ-ի գործող և նորընտիր նախագահներ Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը, ինչպես նաև Ջուլիան Ասանժը ստացել են ձայների 7%-ը, որոնց հաջորդում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` 6%-ով:

Ամսագրի ընթերցողներն իրենց համակրանքն արտահայտել են նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի (4%) և ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի (4%) նկատմամբ:

Time ամսագրի վարկածով տարվա մարդու անունը կհայտարարվի դեկտեմբերի 7-ին, որը կախված չի լինի ընթերցողների ընտրությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: