Հայերեն   English   Русский  

«Լրագրողներն առանց սահմանների»-ն կրկին դատապարտում է Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ ճնշումները


  
դիտումներ: 428

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպություն

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Ադրբեջանի կառավարությանը լրագրողների և մամուլի դեմ բռնաճնշումների նոր ալիքի համար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այսպես՝ վերջին օրերին ձերբակալվել է երեք լրագրող, արգելափակվել են առաջատար երկու լրատվական կայքեր, խստացվել են խոսքի ազատությունը կարգավորող առանց այլն էլ անողոք օրենսդրությունը:

Երեք անկախ լրագրողներից մեկը Ջալիլաբադից Աֆղան Սադըխովն է՝ «Azel.tv» կայքի խմբագիրը, ով մասնագիտացված է շրջանի սոցիալական խնդիրների ներկայացման գործում: Նոյեմբերի 22-ին նա մեղադրվել է գործադիր իշխանության շենքում «ծանրացնող հանգամանքներում հարձակման» մեջ, ուր նրան զրույցի են հրավիրել: Նրա մայրը հայտնել է, որ ոստիկանները խոշտանգել են որդուն և իրեն թույլ չեն տվել այցելել նրան:

Նման մեղադրանք կիրառվել է նաև Թեյմուր Քերիմովի՝ Kanal 13 կայքի լրագրողի կալանքի համար, ով ձերբակալվել է նոյեմբերի 25-ին Բերդե քաղաքի մոտակայքում, որտեղ նա լուսաբանում էր Ղարաբաղից փախստականների ջրամատակարարման խնդիրները: Ոմն մեկը սկսել է միջամտել Քերիմովի աշխատանքներին, վիրավորել և հրել նրան: Ոստիկանությունը ձերբակալել է նրան ՝ մեղադրելով «հարձակման» մեջ և քրեական գործ հարուցել:

Ընդդիմադիր լրագրող Զամին Հաջիևը նոյեմբերի 28-ին կանչվել է Բաքվի ոստիկանություն՝ Ֆեյսբուքում գրառում անելու համար, որտեղ նա քննադատել է իշխանություններին լրագրողների սպանության գործը բացահայտելու անկարողության և երկրում կայունության բացակայության համար:

«Radio Free Europe / Radio Liberty (RFE / RL)» և «Ամերիկայի ձայն» կայքերն Ադրբեջանում արգելափակվել են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը: Այդ առաջատար կայքերը կառավարության քննադատությանբ տեղեկատվությամբ սակավաթիվ աղբյուրներից են:

«Ադրբեջանական իշխանություններն այնքան ինքնավստահ են, որ նույնիսկ չեն փորձում փոխել լրագրողներին ոտնձգության ենթարկելու մեթոդները,- ասել է Յոհան Բիրը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Բյուրոյի ղեկավարը՝ հավելելով,- Մենք դատապարտում են Աֆղան Սադըխովի, Թեյմուր Քերիմովի և Զամին Հաջիի հետապնդումները: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա գործող ռեժիմին գործել անպատիժ՝ պահանջելով դադարեցնել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի պարբերական խախտումները»:

Ադրբեջանը «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության «World Press Freedom»-ի 2016թ. ինդեքսում 180 երկրների թվում զբաղեցրել է 163-րդ տեղը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներառված է freedom մամուլի «գիշատիչներ» ցուցակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: