Հայերեն   English   Русский  

Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել է դատական նիստի ընթացքում


  
դիտումներ: 444

Փաստաբան Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի Տիմիրյազևի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ հանկարծամահ է եղել: Այս մասին դատարանի մամուլի քարտուղարը հայտնել է ՌԻԱ Նովոստիին:

«Քրեական գործի վարույթի ուսումնասիրման ընթացքում փաստաբան Սիմոն Ծատուրյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն է կանչվել է և բժիշկները կես ժամ փորձել են օգնել նրան, սակայն ապարդյուն», - ասել է մամուլի քարտուղարը:

Բժիշկները պարզել են, որ փաստաբանը մահացել է սրտի անբավարարությունից:

Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի իրավաբանների «Միջտարածքային» ասոցիացիայի անդամ էր: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մի շարք աղմուկ հանած գործընթացների, մասնավորապես, 19-ամյա Արթուր Սարդարյանի՝ 2006 թվականի մայիսին սպանության գործում ներկայացրել տուժող կողմի շահերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: