Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԻ նախարարությունը սգում և ցավակցում է


  
դիտումներ: 785

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ծանր կորուստ կրեց. կյանքի 55-րդ տարում վախճանվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Հենրիկի Երիցյանը։


Անժամանակ մահը խորապես հուզել է բոլորին:

Նախարարության ղեկավարությունը և անձնակազմը ցավակցում և վշտակցում է սիրելի նախարարի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղին

Արմեն Հենրիկի Երիցյանը ծնվել է 1960 թ. դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքում

Կրթություն

Ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը
1984-1986 թթ. - ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոց
1987-1990 թթ. - ԽՍՀՄ Վոլգոգրադի ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետ
1996 թ. - ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան
1996-1999թթ. - ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիա (դոկտորանտուրա)

Աշխատանքային գործունեություն

1979-1981 թթ. – Ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում
1982-1984 թթ. – Նաիրի ՆԳ բաժին /միլիցիոներ/
1986-1990 թթ. – Աշտարակի ՆԳ բաժնի հասարակական կարգի պահպանության խումբ /թույլտվության տեսուչ/
1990-1991 թթ. – Երևան քաղաքի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժին / օպերլիազոր/
1991 թ. – Երևան քաղաքի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժին /ավագ օպերլիազոր/
1991-1993 թթ. – Երևան քաղաքի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժին / բաժանմունքի պետ/
1993 թ. – Երևան քաղաքի ՆԳ վարչության Մաշտոցի ՆԳ բաժին /պետի տեղակալ/
1993 թ. – Խորհրդային ՆԳ բաժին /բաժանմունքի պետ/
1993-1995 թթ. – Խորհրդային ՆԳ բաժին / պետ/
1995 թ. – ՀՀ ՆԳՆ ԿՀԴՊ գլխավոր վարչություն /պետի տեղակալ/
1995-1997 թթ. – ՀՀ ՆԳՆ ԿՀԴՊ գլխավոր վարչություն /պետ/
1997-1999 թթ. – Կոտայքի ՄՆԳ վարչություն /պետ/
1999-2001 թթ. – ԿՀԴՊ գլխավոր վարչություն /պետ/
2001-2003 թթ. – ՀՀ ներքին գործեր /նախարարի տեղակալ/
2003-2008 թթ. – ՀՀ ԿԱ ոստիկանություն /պետի տեղակալ/
2008-2010 թթ. – ՀՀ ԿԱ ոստիկանություն /պետի առաջին տեղակալ/
2010 թ. մարտից – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2014 թ. դեկտեմբերի 1-ից – ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

2016 թ. սեպտեմբերի 27-ից – վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում

Կոչում

Գեներալ-մայոր

Պարգևներ

2000 թ. - «Արիության մեդալ» /ՀՀ Նախագահի կողմից/
2006 թ. - «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ /ՀՀ նախագահի կողմից/
2006 թ.- «Մխիթար Գոշ» մեդալ /ԼՂՀ Նախագահի հրամանագիր/
2009 թ.- ՀՀ վարչապետի հուշամեդալ
2012 թ.- ԼՂՀ վարչապետի հուշամեդալ
2012 թ.- «Մարտական ծառայության մեդալ» / ՀՀ Նախագահի կողմից/
Մի շարք գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից մեդալներ, անվանական զենքեր

Այլ տվյալներ

13 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Գիտական աստիճան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԵՊՀ իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամԲնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ
Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ
Հայաստանի Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամ
Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ
Գիտությունների և մշակույթի արևմտաեվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ
«Արարատ» գիտության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ
Աշխարհի ազգերի հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր, չորս թոռ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: