Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանը իր և Հանրային խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 3835

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

"Անվանի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի վաղաժամ մահը մեծ կորուստ է մեր երկրի ու պետականության համար: Նա այն գործիչներից էր, որ անմնացորդ նվիրումի, բարձր պրոֆեսիոնալիզմի և յուրահատուկ ձիրքի շնորհիվ կարողանում էր լավագույնս կատարել իր առջև դրված խնդիրները: Նրան հաջողվեց կայացնել ու միջազգային չափորոշիչների հասցնել մեր երկրում արտակարգ իրավիճակների, փրկարար ծառայության ոլորտները:

Իմ և ՀՀ Հանրային խորհրդի անունից խորապես ցավում և վշտակցում եմ սիրված պետական գործչի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին":





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: