Հայերեն   English   Русский  

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդգար Գևորգյանը


  
դիտումներ: 1000

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Էդգար Գևորգյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էդգար Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար»։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանը ներկայացնելով Էդգար Գևորգյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին նախագիծը՝ հայտնել է, որ Էդգար Գևորգյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի և խնդրել է ընդունել նախագիծը:
Նախագիծն ընդունվել է առանց առարկությունների:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: