Հայերեն   English   Русский  

​Պուտինը` Պալմիրայում տեղի ունեցող իրադարձությոնների պատճառների մասին


  
դիտումներ: 426

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում տեղի ուենցող իրադարձությունների պատճառների մասին, որի վրա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները կրկին հարձակումներ էին իրականացրել: Գրում է Russian.rt.com-ը:

«Այն ամենը, ինչը տեղի է ունենում Պալմիրայում` այսպես կոչված միջազգային կոալիցիայի` սիրիական իշխանությունների և Ռուսաստանի հետ չհամաձայնեցված գործողությունների հետևանք են», - հայտարարել է Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Պուտինի խոսքով` ահաբեկչության դեմ պայքարում լավագույն արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է միավորել ջանքերը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավարի տեղակալը հայտարարել էր, որ ԻՊ-ի ահաբեկիչների հարձակումները ետ են մղվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: