«Հրապարակ». ԱԱԾ զրույցի է գնացել կամովի՞ն. ՄԻՊ-ի պատասխանը Արծրունուն զարմացրել է
«Անդրադառնալով Ձեր դիմումի մեջ նշված «քաղաքական ճնշմանը» եւ «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին՝ անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ որակում, քանի որ իրավապահ մարմնի հրավերն ընդունելու եւ առաջադրված հարցերին պատասխաններ ներկայացնելու վերաբերյալ ինչպես Ձեր դիմումում նշված, այնպես էլ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները վկայում են, որ դա տեղի է ունեցել կամովին»,- պատասխանել է ՄԻՊ-ը:
«Այսինքն՝ եթե գողը փոստատար ներկայանա, դու էլ դուռը բացես, ու ինքը քեզ կողոպտի, օրենքի խախտում չի կարող արձանագրվել, որովհետեւ դուռը կամովին ես բացել»,- եզրակացնում է հայտնի երաժիշտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում