Եմենում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է մահանում. ՅՈւՆԻՍԵՖ
դիտումներ: 536
Եմենում ավելի քան 400.000 երեխա սովամահության վտանգի առջև է կանգնած, իսկ 2.2 միլիոնը հրատապ խնամքի կարիք ունեն: Այս մասին վկայում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի հրապարակած տվյալները:
ՄԱԿ-ի հիմնադրամի գրանցած ցուցանիշները վկայում են այն մասին, որ սովի մակարդակը երեխաների շրջանում հասել է «բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշին»: Առնվազն 462.000 երեխա տառապում է սուր թերսնուցմամբ: Այս ցուցանիշը 200 տոկոսով ավել է 2014 թվականի համեմատ
ՅՈւՆԻՍԵՖ-ի հրապարակած զեկույցում նշվում է նաև, որ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ առնվազն 1 երեխա է մահանում թերսնուցման, շնչառական կամ վարակիչ հիվանդությունների պատճառով: