Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը կոմնորոշվել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի թեկնածության հարցում


  
դիտումներ: 545

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրել է Սպիտակ տան մամուլի ծառայության նոր ղեկավարին: CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա Թրամփի անցումային խմբի ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Գրում է Russian.rt.com-ը:

Թրամփը հայտնել է նաև մի քանի այլ նշանակումների մասին: Այսպիսով՝ Հոուփ Հիքսը կդառնա Սպիտակ տան մարտավարական հաղորդակցությունների գծով տնօրեն, Ջեյսոն Միլերը՝ կապերի գծով, իսկ Դեն Սկավինոն՝ սոցիալական ցանցերի գծով:

«Շոնը, Հոուփը, Ջեյսոնը և Դենը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իմ շտաբի և անցումային խմբի գլխավոր անդամներից էին», ընդգծել է Դոնալդ Թրամփը:

Սփայսերն իր հերթին շտապել է թվիթերում շնորհակալություն հայտնել նորընտիր նախագահին իր նշանակման համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: