Հայերեն   English   Русский  

​Պետդեպարտամենտը ԱՄՆ-ի ԶՈւ մարդկության պատմության մեջ ամենաուժեղ է անվանել


  
դիտումներ: 535

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին Միացյալ Նահանգների զինված ուժերն աշխարհում ամենաուժեղ է անվանել:Գրում է Russian.rt.com-ը:

«Ես չեմ կարծում, որ մարդկության ամբողջ պատմության ընթացքում նույնքան մարտունակ, խելացի և ուժեղ զինված ուժեր են եղել, որքան ԱՄՆ-ի զինված ուժերն են», - հայտարարել է Կիրբին ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիալ նիստի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ուժեղ է ցանկացած ագրեսորից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: