Հայերեն   English   Русский  

Էլեկտրաէներգիայի սակագինը 46.2 դրամից կնվազի 44.98 դրամ, անապահովների համար՝ 40 դրամ


  
դիտումներ: 547

2017–ի փետրվարի 1-ից Հայաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 46.2 դրամից կնվազի 44.98 դրամ մեկ կՎտ/ժ–ի համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 23-ի ՀԾԿՀ նիստում։

Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է 44.98 դրամ (նվազել է 2.6 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի ցածր սակագներ կսահմանվեն՝ ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերային՝ 30։

Նիստի ընթացքում ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ սակագնի նվազումը հնարավոր է դարձել էներգետիկ հաշվեկշռում ավելի թանկ ջերմային էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի կրճատման շնորհիվ։ Համապատասխանաբար էներգետիկ համակարգի ընկերությունների անհրաժեշտ շահույթը նվազել է 8.8 մլրդ դրամով։

Սակագները նվազել էին նաեւ մի քանի ամիս առաջ՝ 216-ի օգոստոսի 1–ից ցերեկային սակագինը բնակչության համար 48.78–ից նվազել էր մինչեւ 46.2 դրամ։ Համապատասխանաբար նվազել է նաեւ սակագների մնացած ցանցը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: