Հայերեն   English   Русский  

​Արքայազն Հարին Ամանորը Մեգան Մարքլի հետ կդիմավորի


  
դիտումներ: 1231

Դերասանուհի Մեգան Մարքլի և արքայազն Հարիի սիրավեպը բավական արագ է զարգանում: Թեև արքայազնը չի թաքցնում, որ սիրելիի հետ իրեն ուժեղ զգացմունքներ են կապում, սակայն նրա հետ երկար ժամանակ անցկացնել չի կարողանում, ինչպես որ իրենք կկամենային: Գրում է Popcornews.ru.-ն:

Բրիտանացի արքայազնը և կանադացի դերասանուհին կես տարի է արդեն հանդիպում են, սակայն բավական երկար ընդմիջումներով են միմյանց հանդիպում տարբեր երկրներում բնակվելու պատճառով:

Իսկ այսօր արդեն արևմտյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ արքայազնն Ամանորը սիրելիի հետ կդիմավորի:

Լրատվամիջոցների տարածած տեղեկություններով` արքայազնը Սուրբ ծնունդը ընտանիքի հետ կտոնի, իսկ Նոր տարին արդեն` սիրելիի: Սակայն դեռևս հայտնի չէ, Հարին կմեկնի Կանադա, թե Մեգանը կժամանի Լոնդոն:

Սիրահար զույգը կարող է նաև Լոս ԱՆջելես ուղևորվել, որտեղ ապրում է դերասանուհու մայրը:

Հիշեցնենք, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը Կանադայում են ծանոթացել և նրանց ամիսներ շարունակ հաջողվել է լրատվամիջոցներից գաղտնի պահել իրենց սիրավեպը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: