Հայերեն   English   Русский  

​Բրիթնի Սփիրսը Սուրբ ծնունդը նոր սիրեցյալի հետ է անցկացրել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1314

Թեև փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսը դեռևս շարունակում է հերքել իրանցի մոդել Սեմ Ասգարիի հետ իր սիրավեպը, երգչուհու նոր սիրեցյալը սոցիալական ցանցերում նրա հետ նոր լուսանկար և տեսանյութ է հրապարակել: Մասնավորապես, Սուրբ Ծննդի նախաշեմին երիտասարդը ինստագրամում երգչուհու հետ զվարճալի լուսանկար է հրապարակել, որտեղ նրանք եղնիկների կերպարներով են ներկայացել: Հատկանշական է, որ ինչպես և նախորդ անգամ մոդելը որոշ ժամանակ անց հեռացրել է լուսանկարը: Գրում է Elle.ru.-ն:

Բացի այդ, չնայած տարածված խոսակցություններին, որ մոդելը տեղափոխվել է Բրիթնիի առանձնատուն բնակվելու, երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները, մեկնաբանելով նրա նոր սիրավեպը, վստահորեն հայտարարում են, որ որևէ սիրավեպի մասին խոսք անգամ չի կարող լինել:

«Նրանք ուղղակի մի քանի անգամ ժամադրության են գնացել, բայց ավել ոչինչ», - հայտարարել են Սփիրսին մոտ կանգնած աղբյուրները:

Հիեցնենք, որ զույգը ծանոթացել է երգչուհու վերջին տեսահոլովակի նկարահանումների ընթացքում, որում մոդելը գլխավոր հերոսին է մարմնավորել:

Բրիթնի-իրանցի մոդել

Բրիթնի-իրանցի մոդել

Բրիթնի-իրանցի մոդել

Բրիթնի-իրանցի մոդել

Բրիթնի-իրանցի մոդել





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: