Բուրկինա-Ֆասոյի նախագահը ցրել է կառավարությունը
Նման միջոցների է նախագահը դիմել զանգվածային ցույցերի պատճառով: Կոմպաորեն ցուցարարներին կոչ է արել դադարեցնել ցույցերն ու բանակցություններ սկսել:
“Ես արձակում եմ կառավարությունն այսօրվանից, որ պայմաններ ստեղծեմ փոփոխությունների համար: Ես քաղաքական ընդդիմության առաջնորդներին երկխոսության կոչ եմ անում, որպեսզի վերջ դնեմ բողոքներին: Այսօրվանից ես խոստանում եմ բանակցություններ սկսել բոլոր մասնակիցների հետ, որ վերջ դրվի ճգնաժամին”,-հայտարարել է նախագահը, ելույթ ունենալով ռադիոյով:
Հինգշբաթի ցուցարարները հսկողության տակ են վերցրել խորհրդարանի շենքը, հրկիզել են այն ու ազդարարել են “սև գարուն” սկսելու մասին: Նրանց նաև հաջողվել է զավթել հեռուստակենտրոնն ու դադարեցնել հեռարձակումը:
Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում զանգվածային ցույցերը սկսվել են երեքշաբթի: Այն ժամանակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, ի նշան Կոմպաորեի նախագահական ժամկետի երկարացման դեմ բողոքի, որն իշխանության է եկել 1987-ին` ռազմական հեղաշրջման արդյունքում: