Դոնալդ Թրամփը սեփական փեսային Սպիտակ տանն ավագ խորհրդական է նշանակել
Համապատասխան հաղորդագրություն տարածել է Թրամփիի անցումային խումբը:
«Ջարեդի մեջ գլխավորն այն է, որ նա կպահպանի Թրամփի թիկունքը և նա գիտի այդ մասին», - New York Times լրատվական գործակալությունը մեջբերում է անցումային խմբի ներկայացուցիչների խոսքերը:
Հաղորդվել է, որ Կուշները կզբաղվի առևտրային պայմանագրերով, ինչպես նաև հարցերով, որոնք կապված կլինեն Մերձավոր Արևելքի և Իսրայելի հետ:
Բացի այդ, նա հրաժարվել է աշխատավարձ ստանալուց, որը պետք է ստանա նախագահի վարչակազմի աշխատակիցը:
Տարածված հաղորդագրության համաձայն` Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկա Թրամփը, որևէ պլան չունի հոր վարչակազմում ընդգրկվելու վերաբերյալ: