Տարբեր երկրներում ամենահայտնի ձմեռային ապուրները
Հոլանդական ոլոռով ապուր
Նիդեռլանդներում ճանապարհորդելով` հնարավոր չէ ոլոռով ապուր չփորձել (erwtensoep): Սակայն այն հիմնականում տղամարդկանց համար նախատեսված ապուր է համարվում: Հոլանդացիներն իրենց հավանությունն արտահայտում են նրանով, որ աղմուկով չփչփացնելով` վայելում են ապուրը, իսկ այնուհետև ձեռքերով խփում իրենց ծնկներին և հիացմունքով գոռում, որ ապուրը չափազանց համեղ է:
Չիլիական կասուելա
Կասուելան (իսպաներեն կաթսա է նշանակում) Չիլիում ամենատարածված ազգային կերակուրն է: Համարվում է, որ այն արտացոլում է չիլիացի ժողովրդին, քանի որ ներառում է բոլոր այն բույսերը, որոնք դարեր շարունակ մապուչե հնդկացիները (Չիլիի բնիկ ցեղերը) մշակել են (եգիպտացորեն, կարտոֆիլ և դդում) և տավարի միս, որը Հարավային Ամերիկայում հայտնվել է իսպանացի կոնկիստադորների (նվաճողներ) հետ:
Պորտուգալական շչի
Պորտուգալիայի բնակիչները ձմռան գալուստը դիմավորում են կանաչ շչիով: Դա այնքան սիրված ապուր է, որ Պորտուի և Լիսաբոնի շուկաներում հնարավոր է արկղերով մանր կտրատված կանաչ կաղամբ տեսնել, որն արդեն պատրաստ է, որպեսզի եռացրած ջրով լի կաթսայի մեջ եփվի:
Շուրպա
Շուրպան մսից պատրաստված ապուր է, որը գլխավորապես տարածված է Արևելքի երկրներում: Սակայն տարբեր երկրներում այն տարբեր անվանումներ ունի` չորպա, շորպա, սորպա, տարածված է նաև Մոլդովայում և Բալկաններում, որտեղ ապուրը չորբա է կոչվում: Այս ապուրի պատրաստման համար ան հրաժեշտ բաղադրիչներն են գառան միսը, կարտոֆիլը, սոխը, լոլիկը, քաղցր և կծու պղպեղը, գազարը, կանաչին, և համեմունքները: