Հայերեն   English   Русский  

«Փաստ». Գուրգեն Արսենյանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպա՞ն


  
դիտումներ: 757

Փաստ» թերթը գրում է. «Պատգամավորական երկարամյա ստաժից հետո ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը:

«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Գուրգեն Արսենյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: ԱԳՆ–ի մեր աղբյուրի տվյալներով, ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:

Որ Արսենյանը դեսպան է աշխատելու` դա հաստատ է: Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ–ում դեսպան նշանակվելուն, ապա այն դեռեւս վերջնական քննարկման անհրաժեշտություն ունի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: