Հայերեն   English   Русский  

Սամսունում և Քոջաելիում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել, կան ձերբակալվածներ


  
դիտումներ: 327

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քյորֆեզ քաղաքի Իլիմթեփե թաղամասում գտնվող տներից մեկում ոստիկանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որին մասնակցել են ժանդարմերիայի աշխատակիցները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, գործողության արդյունքում ձերբակալվել են Չեչնիայի 10 քաղաքացիներ: Նրանց դեմ բացվել է քրեական գործ «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Ըստ գործակալության՝ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել նաև Սամսունում: Ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի երեք քաղաքացիների՝ եղբայրների, որոշ փաստաթղթեր առգրավվել են: Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: