Հայերեն   English   Русский  

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրվածշախմատի 7-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 760 շախմատիստ

դիտումներ: 850

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանիհիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շախմատի մրցասրահում: Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը` Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարին այս տարի մասնակցում է շուրջ 760 շախմատիստ:

Ակադեմիայի կողմից յոթերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարն ընթանում է տարիքային խմբերով, որին մասնակցում են 8-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: